Դավիթ Ափոյան. Մեկ տարվա ընթացքում մենք տեսնում ենք կենտրոնացում ԵՊՀ-ի վրա
«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք տեսնում են կենտրոնացում բուհի վրա։ Չխոստովանել դրա մասին, արդար չի լինի, աչք փակել չենք կարող»,-ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարեց ուսանող անդամ Դավիթ Ափոյանը։
«Միգուցե բուհում կան խնդիրներ, ես դա չեմ հերքում, ես կարող եմ ձեր նշած խնդիրներին որպես հավելում, նշել էլի բազմաթիվ խնդիրներ, բայց դրանք բոլորը կապված չեն Արամ Սիմոնյանի անձի հետ, հարցը գլոբալ է ու մենք ամեն հաջորդ ռեկտորի կարող ենք նման մեխանիզմով հեռացնել»,-ասաց նա։
Ուսանող անդամը նկատեց, որ բուհի ռեկտորի տարեկան հաշվետվությունը հաստատելուց հետո հնչում են ոստիկանության, պետական վերահսկողության ծառայության, ԿԳ նախարարության հայտարարությունները։
«Եթե մենք հաստատում ենք տարեկան հաշվետվությունը, ինչո՞ւ հաշվի չենք առել ՊՎԾ ուսումնասիրության արդյունքները։ Սա ինձ համար տարօրինակ է։ Նա առաջարկեց չհաստատել որոշման նախագիծը։ Ինձ համար անընդունելի է, որ կառավարությունը չի ընդունում բուհի ղեկավարին։ Պետք է քննարկել այն պատճառները, որոնք հանգեցրել են այս վիճակին, պետք է քննարկել հանդուրժողականության հարցը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր մարդ թող քվեարկի իր խղճով։
Ի դեպ, նիստն անցնում է բավականին լարված։ Ներկա են անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Հոգաբարձուների խորհրդի ոչ անդամ մի քաղաքացի փորձեց ամբիոնից ելույթ ունենալ, նա ասեց՝ իրեն «քցել են»։
Մուրադյանն անընդհատ ոստիկանություն էր պահանջում։ Սակայն այդպես էլ որևէ ոստիկան չմոտեցավ։ Քաղաքացին բղավելով դուրս եկավ դահլիճից։ Միջադեպից հետո առաջարկվեց նիստը փակ անցկացնել, սակայն քիչ անց լրագրողներին նորից թույլ տվեցին ներկա գտնվել։
Հարակից հրապարակումներ`
- Ընթանում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուսանող-անդամներ. Ամեն գնով դիմացինին հաղթելու ցանկությունը մոռացնել է տվել համալսարանի շահը
- Արթուր Ղազինյան. Իշխանություններն ամեն գնով ցանկանում են տեսնել իրենց լոյալ ղեկավար կազմ ԵՊՀ-ում
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. ԵՊՀ-ն պետք է կանգուն մնա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին