Ընթանում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը
Մեկնարկել է Երևանի պետական համլսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Խորհրդի նախագահ Գրիգոր Մուրադյանը բացման խոսքում, ողջունեց ներկաներին։ Ասաց՝ քվորում կա, խորհրդի 32 անդամներից 31-ը ներկա են։
«Օրակարգում մեկ հարց է։ Երևանի պետական համալսարանի ռեկտորի պարտականությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ որոշման նախագիծն է»,-ասաց նա։
Մինչ օրակարգի հաստատումը, նա նշեց, որ հարցն ունի երկու կողմ՝ առաջինը ԵՊՀԻ-ի գիտակրթական գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունն է, կարծիք հայտնեց, որ հոգաբարձուների խորհուրդը պետք է ավելի շատ ժամանակ ունենա ուսումնասիրությունների համար։
Փաստաթղթերի հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում նա այս փուլում մտահոգիչ բաներ է նկատել։ Ըստ Մուրադյանի, կա ուսանողների թվի բացասական դինամիկա, ֆինանսական միջոցների կառավարման ցածր էֆեկտիվություն, ինովացիոն ոլորտում համարյա բացակայող քաղաքականություն, արտասահմանյան ուսանողների ներգրավման խնդիր և այլն։
«Դրան զուգահեռ ունենք միջազգային հարթակներում ԵՊՀ հեղինակության խաթարում։ Սրանք ինձ բերում են այն եզրահանգման, որ ԵՊՀ-ի ժամանակի մարտահրավերներին դիամակայելու, նախկինում տեսակարար կշիռը վերականգնելու, դասախոսությունների որակը բարձրացնելու համար համալսարանը կարիք ունի որակական և քանակական արագ փոփոխությունների»,-ասաց նա։
Մուրադյանի խոսքով, այս իրավիճակում հոգաբարձուների խորհրդի պարտականությունն է, բարձրացնել ռեկտորի՝ աշխատանքը շարունակելու կամ չշարունակելու հարցը։
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է փախնենք այդ հարցից։ Քննարկման ընթացքում ես կարծում եմ, որ մենք այդ հարցի պատասխանը պետք է ստանանք»,-ասաց նա։
Նա համալսարանի շուրջ բարձրացված հնչեղությունը համարում է ոչ ադեկվադ։
Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է։ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում և հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների իրականացումն և այլն:
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուսանող-անդամներ. Ամեն գնով դիմացինին հաղթելու ցանկությունը մոռացնել է տվել համալսարանի շահը
- Արթուր Ղազինյան. Իշխանություններն ամեն գնով ցանկանում են տեսնել իրենց լոյալ ղեկավար կազմ ԵՊՀ-ում
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. ԵՊՀ-ն պետք է կանգուն մնա
- «Քաղաքական հետապնդումներ». բողոքի ակցիա ԵՊՀ դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում