Էմերի. «Հպարտանում եմ իմ սաներով»
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով առավելության հասավ «Բորնմուտի» նկատմամբ: Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ գոհ է իր սաներից:
«Մենք հանդես եկանք նույնքան ինտենսիվ, որքան վերջին խաղերում: 2:0 հաշվից հետո, երբ մրցակիցը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, կարող էին խնդիրներ առաջանալ, սակայն իմ տղաները հասուն խաղ ցուցադրեցին և շարունակեցին հաղթարշավը:
Կարևոր է, որ վերջին երեք խաղն անցկացրել ենք սեփական հարկի տակ, լավ մթնոլորտում: Այս կարճ ժամանակահատվածում բարձրակարգ ֆուտբոլ ենք ցուցադրում տարբեր ֆուտբոլիստների մասնակցությամբ: Թիմի համար դա լավ է: Որոշ ֆուտբոլիստներ կարողացան հանգստանալ և պատրաստվել «Տոտենհեմի» դեմ կայանալիք դերբիին:
Կարծում եմ, Օզիլը մեզ հետ երջանիկ է: Նրա վարպետությունը մեզ շատ օգնեց: Ես հպարտանում եմ իմ սաներով: Կոսիելնին վնասվածք ստացավ, սակայն նրա հետ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Էմերին:
Հիշեցնենք, որ «Բորնմուտի» հետ խաղում մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` դառնալով գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան