«Հրապարակ». Նոր մանրամասներ ՊՎԾ կալանավորված աշխատակիցների գործից
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության կալանավորված աշխատակիցների գործից, որի հիմքում բժշկական ոլորտի տենդերներն են, մասնավորապես՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի շահած։ Նախկինում կահույքի բիզնես անող կազմակերպությունը որոշել է առողջապահական մատակարարումներով զբաղվել, և հանուն դրա փոխվել են մրցութային պայմանները։
Մեզ բացատրեցին, որ առողջապահական մատակարարումների պայմանները փոխել կարող է միայն տվյալ բժշկական հաստատությունը՝ ԲԿ տնօրենը։ Դա նշանակում է, որ մեղադրյալների թվում պետք է լինի նաև «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենը։
Սակայն բանն այն է, որ տնօրեն Արման Հովակիմյանն առաջնորդվել է ՊՎԾ-ից ստացված գրությամբ, որտեղ նրան հրահանգել են փոխել մրցութային պայմանները։ Քիչ հավանական է, որ այս գրության մասին նա չի զեկուցել իր անմիջական ղեկավարին՝ առողջապահության նախարարին։ Բայց մեզ հավատացնում են, որ հենց այդպես էլ եղել է։ Գրությունն ուղարկողները կալանքի տակ են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան