Մոնեի կտավը վաճառվել է 27,5 միլիոն ֆունտով
Լոնդոնում Sotheby's աճուրդում ներկայացվել են իմպրեսիոնիստական և սյուռեալիստական աշխատանքներ։ Վաճառքից աճուրդային տունը ստացել է 87,7 միլիոն ֆունտ ստերլինգ։ Թոփ-լոտը եղել է Կլոդ Մոնեի «Անձրևների պալատը» կտավը։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, աշխատանքն աճուրդում առաջին անգամ է հայտնվել, վաճառվել է 27,5 միլիոն ֆունտ ստերլինգով։ Գնորդը ցանկացել է մնալ անհայտ։
«Սա Մոնեի վրձնին պատկանող Վենետիկի տեսարանի համար վճարված ռեկորդային գին է»,- ասել են Sotheby's-ից։
Աճուրդային տուն գնահատմամբ, այս հետաքրքրաշարժ պատկերը իսկական գլուխգործոց է:
Աճուրդում վաճառվել են նեև Կանդիսկու, Պիկասոյի, Շագալի, Ջակոմետիի աշխատանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան