Երկու պատասխանները ձեռքիս չգիտեմ ծիծաղեմ, թե լացեմ. Շուշան Դոյդոյան
«Փաստորեն հեղափոխությունն էլ չօգնեց, որ մեր պետական մարմիններ գոնե մի փաստաթուղթ գաղտնազերծեն ու մատչելի դարձնեն հանրության համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էԻնֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը։
Նա նշում է, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցմամբ դիմել է բոլոր նախարարություններին, Ոստիկանություն, ԱԱԾ՝ պարզելու գաղտնազերծե՞լ են արդյոք որեւէ փաստաթուղթ, և ստացել է բացասական պատասխան։
«Միայն ԱԱԾ-ն ու Ոստիկանությունն են գաղտնազերծել փաստաթղթեր, էն էլ նրանցից մեկն ասում է՝ գաղտնազերծել ենք, բայց անձնական տվյալներ են պարունակում, չենք կարող տալ :) Մյուսն էլ ասում է՝ գատնազերծել ու փոխանցել ենք ուրիշներին, մենք էլ օրինակ չունենք։ Հիմա էս երկու պատասխանները ձեռքիս չգիտեմ ծիծաղեմ, թե լացեմ»,-եզրափակում է Դոյդոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դոյդոյան. Ոնց որ կաթսայի բերանը բացես, բայց չթողնես, որ լրագրողը տեսնի, թե ինչ ճաշ է եփվում
- Շուշան Դոյդոյան. Ֆեյսբուքը պաշտոնական տեղեկատվության հարթակ պետք չէ դարձնել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում