Հասարակություն 20:13 28/02/2019 Աշխարհում

Սումգայիթի հայկական բնակչության կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր. հայտարարություն

Փաստերը վկայում են, որ Սումգայիթի հայկական բնակչության կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր, որն իրականացվել էր քաղաքական, ազգային և կրոնական դրդապատճառներով և համապատասխանում է ցեղասպանություն հասկացությանը։ Այս մասին նշված է Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության տարածած հայտարարության մեջ։

Հայտարարությունում մասնավորապես ասված է.

«1988 թվականի փետրվարի 27-29-ը Արցախից մի քանի հարյուր կիլոմետր հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայկական բնակչության զանգվածային ջարդեր և սպանություններ։ Ադրբեջանական իշխանությունները, որոնք ամեն կերպ ձգտել են քողարկել հանցագործության չափերը, պաշտոնապես հայտարարել են, որ սումգայիթյան ջարդերի արդյունքում սպանվել է 26 հայ, մի քանի հարյուր հոգի վիրավորվել կամ հաշմանդամ են դարձել։

Սակայն ականատեսների վկայությամբ սպանվածների և տուժածների թիվը զգալիորեն գերազանցում էր ադրբեջանական իշխանությունների կողմից ներկայացված տվյալները։ Ինչպես հետագայում պարզվեց, սպանված հայերի դիակները տեղափոխում էին Բաքվի և այլ բնակավայրերի դիարաններ։

Ադրբեջանական իշխանությունները, խորհրդային ղեկավարության թողտվությամբ, փորձում էին թաքցնել ոչ միայն իրականացված հանցագործության չափերը, այլ նաև դրա իրական պատճառներն ու շարժառիթները։ Հենց այդ նպատակով էլ միասնական քննչական գործընթաց չանցկացվեց, գործը տրոհվեց 80 դրվագների։ Սումգայիթյան ջարդերի հետաքննության նկատմամբ նման մոտեցումը և ընդհանրապես քննության կազմակերպումը կանխավ բացառում էին տվյալ հանցագործության իրական կազմակերպիչների որոնումը, հայտնաբերումն ու պատասխանատվության ենթարկումը: Արդյունքում ջարդարարների մեծ մասը դատապարտվեց կարճ ժամկետներով ազատազրկման:

Փաստերը վկայում են, որ Սումգայիթի հայկական բնակչության կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր, որն իրականացվել էր քաղաքական, ազգային և կրոնական դրդապատճառներով և համապատասխանում է ցեղասպանություն հասկացությանը։

Մասնավորապես․

Սումգայիթ քաղաքի ղեկավարության ներկայացուցիչներն ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել փետրվարի 26-27-ը տեղի ունեցած հակահայկական հանրահավաքներին, որոնց ժամանակ հնչում էին հայերին սպանելու կոչեր,

ջարդարարների զենքը՝ սրածայր մետաղյա ձողերը, նախօրոք պատրաստվել էին  Սումգայիթի գործարաններում,

ջարդարարների մոտ կային հայերի բնակարանների հասցեների ցուցակները, որոնք կազմվել էին բնակշահագործման գրասենյակներում (ԲՇԿ),

քաղաքային և հանրապետական իրավապահ մարմինները չէին արձագանքում տեղի ունեցող զանգվածային անկարգություններին և հրապարակային բռնություններին:

Հայերի սումգայիթյան ջարդերը կանխորոշեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետագա ամբողջ ընթացքը։ Դրանք ակնառու կերպով ցուցադրեցին, որ ադրբեջանական իշխանությունները մտադրվել էին բռնությունը, սպանությունները և էթնիկ զտումներն օգտագործել որպես հակամարտության լուծման միջոց։ 

1988 թ․ փետրվարի 27-29-ը Սումգայիթում հայկական բնակչության դեմ իրականացված զանգվածային հանցագործության պատշաճ իրավական գնահատականի բացակայությունն ադրբեջանական իշխանությունների մոտ ամենաթողության թյուր զգացում ծնեց։ Ամիսներ անց Բաքվում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ հայտնվեցին սումգայիթյան մարդասպանների դիմանկարները՝ «Կեցցե՛ն Սումգայիթի հերոսները» կարգախոսներով։

Անպատժելիությունը հանգեցրեց նրան, որ հայկական բնակչության դեմ ահաբեկչությունը սկսեց համատարած բնույթ կրել Ադրբեջանի ամբողջ տարածքում։ 1988-1991 թթ․ Ադրբեջանական ԽՍՀ-ով անցած հայկական ջարդերի ալիքի արդյունքում հարյուրավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ բռնի կերպով արտաքսվեցին, հարյուր հազարավորներ դարձան փախստական։ 
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային միջնորդների՝ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու կոչերի ֆոնին արդիական է դառնում 1988-1991 թթ․  Ադրբեջանական ԽՍՀ-ում մարդկության դեմ իրականացված հանցագործությունների համար պատասխանատվության և դրանց իրավական գնահատականի հարցը։

Ակնհայտ է, որ մարդկության դեմ հանցագործությունների անպատժելիությունը, մարդասպանների փառավորումն ու հերոսացումը՝ սկսած սումգայիթյան ջարդարարներից և վերջացրած Ռամիլ Սաֆարովով, Դիլհամ Ալիևի և Շահբազ Գուլիևի Արցախում կատարած ծանր հանցագործություններն արդարացնելու փորձերը, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից 2016 թ․ ապրիլին ռազմական հանցագործություններ կատարած զինծառայողների պարգևատրումը չեն կարող հիմք ծառայել խաղաղություն կառուցելու համար»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}