Քաղաքագետ. Հայտնի չէ, թե այս բարդ ու խճճված փուլն ինչպես կավարտվի
Քաղաքագետ Ալեն Ղևոդյանը համարում է, որ Իրան Հայաստանի վարչապետի այցն իրականացվում է շատ բարդ ժամանակահատվածում։ Նա թվարկել է վերջին շրջանում տարածաշրջանի հետ կապված Հայաստանի հայտարարություններն ու գործողություններն ու եզրակացրել՝ բարդ ու խճճված փուլ ենք մտել։
«ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ սանկցիաներ է խստացնում, ԵՄ գործընկերներին ստիպում, որ Իրանի հետ հարաբերությունները սառեցնեն: Ջ.Բոլտոնը գալիս է Հայաստան մեզ իրազեկելու, թե Իրանի շուրջ իրենց ծրագրերում մենք ու՞մ հետ ենք... Հետո վարչապետի անհաջող ձևակերպում «Իրանի սահմանը փակելու» հետ կապված: Շատ ավելի ուշ ԱԺ-ում հնչեցված «Իրանը ավտորիտար երկիր է» հայտնի արտահայտություն:
Իրանի Գլխավոր շտաբի պատասխանը «Ադրբեջանի բռնակցված հողեր» ձևակերպմամբ: Ու այդ ամենից որոշակի ժամանակ անց, երբ ԼՂ հարցում Դավոսում ոչ առանց ամերիկյան միջնորդության հանդիպում Ալիևի հետ, որը գործնականում ոչինչ չի տալիս՝ հանդիպումից արդյունքներ ակնկալող կազմակերպիչներին/դիմացի կողմին: Այս ամենից հետո Հայաստանը զորախումբ է ուղարկում Սիրիա: ԱՄՆ-ի կոշտագույն արձագանք-գնահատականը դրան չի ուշանում: Եվ սա ռուս-ամերիկյան աննախադեպ սրված հարաբերությունների ու հայաստանյան մեդիա դաշտում տիրող «բարդակ»-ի համատեքստում:
Այս ամենի վերջնարդյունքում՝ երեկ Իրանում հայտարարվում է, թե նպատակ կա Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա տարանցիկ գազամուղ կառուցել նաև ռուսների ներգրավվածությամբ:
Բարդ ու խճճված փուլ ենք մտել, որ վերջում հայտնի չէ, թե ինչով կավարտվի: Ուստի հորդոր որոշ չինովնիկների ու ԱԺ որոշ պատգամավորների. աշխատեք արտաքին քաղաքական թեմաներով կամ առհասարակ չխոսել, կամ շատ զգույշ խոսել՝ հնչեցվելիք թեզերը ճշգրտելով ԱԳՆ-ի ու Կառավարության համապատասխան ստորաբաժանման հետ...»,-գրել է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Այլևս չունենք Հայաստանի օրակարգ և Սփյուռքի օրակարգ, ունենք համազգային օրակարգ. Նիկոլ Փաշինյան
- Այաթոլլա Խամենեի. Հակառակ ԱՄՆ-ի ցանկության՝ Իրան-Հայաստան հարաբերությունները պետք է մնան ամուր
- Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ
- Իրանը մշտապես ցանկանում է հարևանների, մասնավորապես, Հայաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ. Ռոհանի
- Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Իրան
- Իրանական IRNA. Ինչպիսին է Հայաստանի կառավարության դիրքորոշումը Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան