Իկարդի. «Իսկական սերը ծնվում է դժվարին պահերին»
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Միլանի «Ինտերի» հարձալվող Մաուրո Իկարդին խոսել է իր ապագայի մասին: Ֆուտբոլիստը միտքը փոխել է և ցանկանում է մնալ ներկայիս թիմում: Այս մասին հայտնում է «Football Italia»-ն:
«Իսկական սերը ծնվում է դժվարին պահերին: Որոշել եմ մնալ Ինտերում` «Ինտերի» հետ»,- հայտարարել է Իկարդին, ով ընթացիկ մրցաշրջանում A սերիայում մասնակցել է 20 հանդիպման` դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Իտալիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում «Ինտերն» այսօր արտագնա խաղում ուժերը կչափի «Կալյարիի» հետ: Լուչանո Սպալետին հրապարակել է հայտացուցակը, որում բացակայում է Իկարդիի անունը: Արգենտինացին բաց է թողնում 5-րդ հանդիպումն անընդմեջ` ակումբի հասցեին հնչեցրած քննադատությունների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան