Կիևում հարձակում է եղել «Եվրատեսիլի» աստղի վրա
Կիևում անհայտ տղամարդը հարձակվել է ուկրաինացի երգչուհի Զլատա Օգնևիչի վրա, որը ներկայացրել է Ուկրաինան «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում։ Գազետա.ռու կայքը, հղում անելով УНИАН-ին, գրում է, որ աղջկան փրկել է վարորդը, որը գտնվել է նրա կողքին։
«Այսօր ինձ վրա հարձակվել են։ Հենց իմ տան կողքին։ Չգիտեմ՝ հիմա, ինչ անեմ դրա հետ»,- իր Ինսթագրամում գրել է Օգնևիչը։
Հարձակումից հետո կանչել են ոստիկանություն, հանցագործին բռնել են։ Երգչուհին նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ հարձակվողը սպառնում է նրան և ասում է, որ «որևէ մեկը նրան չի օգնի»։
Զ. Օգնևիչը 2013 թվականի «Եվրատեսիլ» մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը։