«Չելսին» ուզում է պահել Ազարին
«Չելսիի» ղեկավարությունը նոր պայմանագիր է առաջարկել առաջատար խաղացողներից Էդեն Ազարին։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրի ժամկետը լրանում է 2020 թվականի մայիսին։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, 28-ամյա Ազարը դեռ հրաժարվում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Բացի այդ, ֆուտբոլիստին ակտիվորեն հրավիրոմ են «Ռեալ» և ՊՍԺ։ Բայց և այնպես, «Չելսին» մտադրված է շարունակել համագործակցությունը ֆուտբոլիստի հետ։ Առավել ևս առաջիկա մեկուկես տարին լոնդոնցիներին արգելված է ձեռք բերել նոր խաղացողներ։
Այդ իսկ պատճառով, «Չելսին» պատրաստել է նոր պայմանագիր ավելի լավ պայմաններով։ Մոտակա ժամանակներում ակումբը կառաջարկի խաղացողին երկարաձգել պայմանագիրը։ Բայց բրիտանական մամուլը նշում է, որ Ազարը հստակ որոշել է տեղափոխվել «Ռեալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան