«Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել .ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը քիչ առաջ ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 40 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:
ՔԿ-ից հայտնում են, որ ըստ ցուցմունքի՝ 70 միլիոն ծախսից փաստացի ծախսվել է 20 միլիոն դրամը, իսկ 40 միլիոն դրամը յուրացվել՝ ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- «Որևէ լումա մենք չենք յուրացրել». «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր
- «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 մլրդ դրամից ավելի գումար են հափշտակել
- «Սեքյուրիթի Դրիմ»-ի ղեկավարը ներկայացրել է տուգանքների մասին ակտերը կեղծելու սխեման