Կոնգրեսում Ադրբեջանի հետ համագործակցության խմբի անդամը ոգեկոչել է Սումգայիթում սպանված հայերի հիշատակը
ԱՄՆ-ի կոնգրեսական, մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հասթինգսը, որը Կոնգրեսում Ադրբեջանի հետ համագործակցության խմբի անդամ է, հայտարարություն է տարածել՝ ոգեկոչելով Սումգայիթում հայերի դեմ իրականացված կոտորածի զոհերին: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Ի դեպ նույն գործիչը օրեր առաջ, հիշատակել էր Խոջալուի դեպքերի զոհերին, ինչից հետո խիստ քննադատության էր արժանացել սփյուռքի հայկական կազմակերպություների կողմից: Վերջիններն անգամ արշավ էին սկսել՝ կոչ անելով պաշտպանել Հելսինկյան կոմիտեն նման անվստահելի և կասկածելի անցյալ ունեցող գործիչներից:
Ամենայն հավանականությամբ հայկական սփյուռքի նման կոշտ արձագանքն է ստիպել պրոադրբեջանական գործչին հիշել Սումգայիթի հայերի ջարդերի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Սումգայիթի հայկական բնակչության կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր. հայտարարություն
- Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Արմեն Սարգսյան
- Ծաղիկների խոնարհում՝ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
- Կառավարության նիստում հարգեցին Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը
- Սումգայիթը ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խաղաղ ցույցերին Ադրբեջանի պատասխանն էր. Փաշինյան
- Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ծաղկում է ապօրինի խաղատների բիզնեսը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին