ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը
ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ Հայաստանի շախմատիստներ Լևոն Արոնյանը 12-րդ, Գաբրիել Սարգսյանը 52-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը 88-րդ հորիզոնականներում են: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Շախմատի միջազագային ֆեդերացիան նաև ներկայացրել է 2019թ. Գրան Պրի մրցաշարերի մասնակիցների կազմը:Աշխարհի չեմպիոնի կոչման քսանմեկ հավակնորդների համար նախատեսված է չորս մրցաշար: Յուրաքանչյուր շախմատիստ կմասնակցի երեք մրցման:
Հայաստանի առաջատար Լևոն Արոնյանը կխաղա Մոսկվայի / մայիսի 16-30-ը / , Ռիգայի / հուլիսի 11-25-ը / և Թել Ավիվի / դեկտեմբերի 10 -24 -ը / փուլերում: