Ներկայացվել է ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի ընդունելության տեղերի թվի որոշման նախագիծը
Ներկայացվել էՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2019/20 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին նախագիծը:
e-draft-ում տեղադրված համապատասխան նախագծով սահմանվում է՝
1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝
ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 140 տեղ.
բ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ:
2) Դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ:
Հիշեցնենք, որ 2018/19 ուստարվա համար ասպիրանտուրայում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ 239 տեղ է եղել, իսկ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ: