Վենեսուելայում անհետացել է տոննաներով ոսկի
Վենեսուելայի Կենտրոնական բանկի պահոցից անցած շաբաթ անհետացել է նվազագույնը ութ տոննա ոսկի։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Reuters-ը։
Նշվում է, որ թանկարժեք մետաղը տեղափոխվել է կառավարական հատուկ մեքենայով այն օրը, երբ Կենտրոնական բանկի նախագահը բացակայում էր երկրից։ Ներկա պահին ոսկու գտնվելու վայրն անհայտ է։ Ընդդիմությունը ենթադրում է, որ այն հնարավոր է «անօրինական վաճառվել է այլ երկրի»։ Կենտրոնական բանկը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը։
Փետրվարի 8-ին հայտնել էին, որ թուրական Sardes անվանումով ընկերությունը Վենեսուելայից Թուրքիա է արտահանել 900 միլիոն դոլարի ոսկի։ Հաղորդվում է, որ ընկերությունը հայտնվել է 2017 թ. դեկտեմբերին՝ Անկարայում Վենեսուելայի նախագահ Մադուրոյի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումից երկու ամիս անց։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա