Հայկական ծառայությունների հետ համագործակցելու մեջ մեղադրվող, Ռուսաստանից անհետացած թալիշ գործիչն Ադրբեջանում է
Փետրվարի 28-ին Ռուսաստանի Մոսկվայի կազմում գործող Լյուբերեցկիի դատարանում պետք է կայանար թալիշ քաղաքական-հասարակական գործիչ, լրագրող և գիտնական Ֆահրադդին Աբոսզոդայի գործով դատական նիստերը։ Հիշեցնենք, որ դատարանը քննելու էր նրան Ռուսաստանում նրան ժամանավոր բնակության իրավունք տալու, ինչպես նաև փախստականի կարգավիճակ տալու վերաբերյալ դիմումների մերժումները։
«Ռեգնում»-ը գրել էր, որ երկու նիստերն էլ հետաձգվել էին և նշանակվել մարտի 13-ին ու 18-ին, քանի որ Ֆահրադդին Աբոսզոդան անհետացել էր։ Նրա փաստաբանը դիմել էր ոստիկանությանը իր պաշտպանյալի անհետանալու վերաբերյալ։
Ինչպես ավելի ուշ պարզվել է, երկու մարդ մոտեցել են մեկուսարանում գտնվող Աբոսզոդային, ներկայացրել են փաստաթղթեր գլխավոր դատախազությունից, ասել, որ իրենք դեմ չեն նրա ազատ արձակմանը։ Թալիշ գործիչի իրերը մնացել են բանտախցում, նա դուրս է եկել թեթև սպորտային համազգեստով։ Տաք հագուստ նրան չեն տվել։ Աղբյուրը գրել էր, որ ոչ դատարանը, ոչ դատախազությունը պաշտոնական որևէ տեղեկատվություն չեն տվել միջադեպի վերաբերյալ։
Այսօր արդեն պարզվեց, որ հայկական փորձագիտական շրջանակները չէին սխալվում, թալիշ գործիչին Բաքու են տեղափոխել։
Քիչ առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել է Ֆահրադդին Աբոսզոդան։ Նա մեղադրվում է պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի, ազգային, ռասայական կամ էլ կրոնական թշնամություն առաջացնող գործողությունների, ինչպես նաև հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար:
Աբոսզոդայի հոդվածները հրապարակվում էին նաև «Ռեգնում»-ում, վերջինը գրել էր, որ նրա արտահանձնումը Բաքվին ռեալ սպառնալիք է գործիչի կյանքի համար։
Հարակից հրապարակումներ`
- Լապշինը նշել է՝ ՄԻԵԴ-ում հաղթելու դեպքում գումարներն ինչպե՞ս կծախսի
- Ադրբեջանը ցանկացել է Լապշինին փոխանակել ցմահ դատապարտված դիվերսանտներով
- Լապշինը ճիշտ կանի՝ դիմի ՄԻԵԴ. Արա Ղազարյան
- Լապշին. Սերգեյ Շահվերդյան, հիմա մենք պարտավոր ենք ծանոթանալ
- Լապշինը մոր ուղեկցությամբ Ադրբեջանից մեկնել է Իսրայել
- Դավիթ Բաբայան. Լապշինն ազատ արձակվեց միջազգային ճնշումների ներքո
- Բլոգեր Լապշինն ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան