«Հրապարակ». «Մեր մոտ սորոսականներ չկան, եթե եղել էլ են, հեղափոխել ենք»
«Հրապարակ» թերթը գրում է. «Լենա Նազարյանի և լրագրողների հարաբերությունները բարդ են դասավորվում, նա շատ դժվար է պատասխանում լրագրողների հարցերին, և, այնուհանդերձ, իր աշխատասենյակի դուռը լրագրողի վրա փակել պատրաստվող ԱԺ խոսնակին հասցրեցինք հարցնել՝ թիմում կարծես խնդիրներ կան, պայմանականորեն ասած` «սորոսականների» և «Իմ քայլի» հիմնադիր-անդամների միջև, ինչո՞վ բացատրել այդ հանգամանքը։ «Չկան նման խնդիրներ»:
Նույնը Լևոն Տեր-Պետրոսյանի, Լևոն Զուրաբյանի հայտարարությունները, անցումային արդարադատությանն ու ընտրական գործընթացներին առնչվող խնդիրները ծրագրում չներառելու մասով և այլն։ «Վարչապետն արդեն արձագանքել է այդ ամենին, ինչ-որ ենթադրություններ եք անում, բայց էդպիսի բաներ չկան մեզ մոտ»,- կիսափակ դռան միջից պատասխանեց Նազարյանը և դուռը ծածկեց: Նույն հարցն ուղղեցինք «Իմ քայլից» Հրաչ Հակոբյանին` խմորումներ կա՞ն թիմում։ «Դա ընդամենը տպավորություն է»: Այսինքն՝ ձեր ֆրակցիայում ամեն ինչ հոյակա՞պ է։ «Տարակարծություններ, ինչ խոսք, առկա են, սակայն այդ տարակարծությունները թող նման տպավորություն չստեղծեն, թե խմորումներ են։ Հա, ի դեպ, մեր մոտ սորոսականներ չկան»: Բա ի՞նչ եղան։ «Չկան, եթե եղել էլ են, հեղափոխել ենք»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան