«Ժամանակ». Ջրային կոմիտեն ղեկավար չունի և ոլորտը մատնվել է անտերության
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի մասին փոփոխություններով ենթադրվում է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարությունից պետք է անցնի տարածքային կառավարման նախարարության ենթակայությանը: Բայց քանի որ կառավարության կառուցվածքը դեռ պաշտոնապես չի փոփոխվել, դժվար է ասել, թե ում է այդ կառույցը ենթարկվում:
Հենց այդ պատճառով էլ արդեն գրեթե մեկ ամիս Ջրային կոմիտեն ղեկավար չունի, և այս ոլորտը, ըստ էության, մատնվել է անտերության:
Ի դեպ, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կայքէջի տվյալներով՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը դեռ Ինեսա Գաբայանն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում