Արմեն Սարգսյանի այցից հետո, երթին ընդառաջ Մյասնիկյանի արձանի տարածքը «կանաչապատել» են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան ծաղիկներ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Պաշտոնական լուսանկարներում երևում է՝ արձանի դիմացի տարածքը ձյունածածկ է, այնպես, որ նախագահը ծաղիկները դրել էր մայթին։
Նախագահի այցից հետո՝ վարչապետ Փաշինյանի գլխավորած երթից առաջ տարածքը «կանաչապատվել» է։
Ավելի ուշ Panorama.am-ի լուսանկարներում երևում է, Արմեն Սարգսյանի դրած ծաղիկներն էլ մոտեցրել են արձանին։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Երբ սկսվեն դռնբաց նիստերը, այն ժամանակ կտեսնենք՝ մեզ բավարարում է, թե ոչ
- Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին