Պետրոսյանը հրաժարվում է Ստեպանենկոյի փոխարեն վճարել 300 հազար ռուբլի
Մոսկվայում Խամովնիչեսկի դատարանում կայացել է հումորիստներ Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքի բաժանման գործով դատական նիստ։ Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինն ասել է, որ մարտից իր պաշտպանյալն այլևս չի վճարելու այն բնակարանի համար, որտեղ ապրում է նախկին կինը՝ Ելենա Ստեպանենկոն։
«Այս ամսից հրաժարվում է վճարել բնակարանի համար, որտեղ ապրում է Ստեպանենկոն, իսկ վճարում է Պետրոսյանը։ Ելենա Գրիգորևանան ասում է, որ շատ հարուստ կին է, ահա թող հիմա փորձի վճարել»,- ասել է Ժորինը։
Նա նշել է, որ բնակարանի համար ամսական վճարում են 300 հազար ռուբլի։
Ի պատասխան այս հայտարարության, Ստեպանենկոյի փաստաբանը հայտարարել է, որ Ժորինն «իրեն շատ անքաղաքավարի է պահում և տգեղ նույնիսկ որպես տղամարդ»։
Գազետա.ռու-ն գրում է, որ հաջորդ նիստը կայանալու է մարտի 22-ին։
Եվգենի Պետրոսյանը 30 տարի ամուսնական կյանքից հետո 2018 թ. նոյեմբերին պաշտոնապես ամուսնալուծվել է Ելենա Ստեպանենկոյից։ Բաժանման պատճառների մասին պաշտոնապես չէր հայտարարվում։
Հարակից հրապարակումներ`
- Եվգենի Պետրոսյանը սիրելիի հետ թատրոն է գնում
- Եվգենի Պետրոսյանը և Ելենա Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվել են
- Եվգենի Պետրոսյանի կնոջ բանկային հաշիվները կալանքի տակ են
- Եվգենի Պետրոսյանի թանկարժեք ժամացույցը հնարավոր է կիսվի
- Եվգենի Պետրոսյանն ու կինը ունեցվածքը կկիսեն դատարանում