Ծաղիկներ ու վառվող մոմեր՝ ի հիշատակ Մարտի մեկի զոհերի (լրացված)
Ազատության հրապարակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկավ ոտքով։ Մինչ հրապարակ հասնելը նրան միացան տիկինը՝ Աննա Հակոբյանը և երկու դուստրերը։ Բեմ բարձացած Փաշինյանին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով։
Ելույթներ չեղան, երթը մեկնարկեց։
19:17
Երթի մասնակիցները հասան Մյասնիկյանի արձանի մոտ։ Մարտի մեկի զոհերի հիշատակին արձանի մոտ ծաղկեպսակ դրեց վարչապետ Փաշինյանը, մեխակներ խոնարհեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ապա վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, քաղաքապետ Հայկ Մարությանը։Ապա իշխանության ներկայացուցիչներն արագ նստեցին մեքենաներն ու հեռացան։
19։29
Քաղաքացիները ծաղիկներ ու վառվող մոմեր են թողնում արձանի մոտ։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանի այցից հետո, երթին ընդառաջ Մյասնիկյանի արձանի տարածքը «կանաչապատել» են
- Փաշինյան. Ուզում եմ հստակ արձանագրել, որ վերադարձ անցյալի բարքերին ու հարաբերություններին չի կարող լինել
- Օսիպյանը՝ վաղվա երթին մասնակցելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին