Արա Ղազարյան. Ինչո՞ւ այդ դատավարությունները սկսվեցին Ռոբերտ Քոչարյանից, և ոչ թե այն անձանցից, որոնք կրակել են
«Հանրային վերահսկողությունը, անկախ այն բանից, թե ինչ իշխանություն է, միշտ էլ պետք է լինի հատկապես լրատվամիջոցների կողմից»,-նման կարծիք հայտնեց փաստաբան Արա Ղազարյանը։ Նա մասնակցում էր «Հետհեղափոխական առաջին «Մարտի 1»-ը․ նոր գործընթաց 10-ամյա լռությունից հետոհետթեմայով քննարկմանը։
Արա Ղազարյանն ընդգծեց՝ պետք չէ հույսը դնել այն բանի որ, որ նոր կառավարությունը նոր օրակարգով բացառապես կդադարի խախտումներ անել։
«Միակ երաշխիքը ոչ թե իշխանությունն է, այլ օրենքն է ու օրենքի գերակայությունը։ Ցանկացած իշխանություն էլ, եթե նույնիսկ ունի բարի կամք, միշտ էլ գալիս է մի պահ, երբ հակասական իրավիճակ է ստեղծվում քաղաքական ծրագիրի իրականացման ու մարդու իրավունքի միջև։ Շատ հաճախ քաղաքական գործիչները տուրքը տալիս են քաղաքական ծրագրին։ Զուր չէ, որ հռչակագրում գրված է, մարդու իրավունքի պաշտպանությանը հասնելու միակ տարբերակը օրենքի գերակայությունն է»,-ասաց փաստաբանը։
Անդրադառնալով մարտի 1-ի քրեական գործին, Արա Ղազարյանն ընդգծեց, ապացուցաղոկան բազային չի տիրապետում, տեղեկություններ ստանում է լրատվամիջոցներից։
«Ուղղակի ես չեմ հասկանում, թե ինչու այդ դատավարությունները սկսվեցին ոչ թե վերևից, այլ ներքևից, այսինքն Ռոբերտ Քոչարյանից, և ոչ թե այն անձանցից, որոնք կրակել են։ Իմ կարծիքով, եթե այդ գործողությունները սկսվեին ներքևից, նախաքննական մարմինն ավելի մեծ հաջողությունների կհասներ»,-ասաց նա։
Նա նաև նշեց, որ դատարանները պետք է մեկնաբանեն սահմանդրական կարգի տապալման վերաբերյալ դրույթը, քանի որ գործն արդեն մտնում է դատարան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին