Գիտնականները վերականգնել են Ռեմբրանդի ձայնը
Փորձագետները ներկայացրել են, թե ինչպես կարող էր հնչել հոլանդացի հայտնի նկարիչ Ռեմբրանդի (1606-1669 թթ.) ձայնը։ Եվրանյուզի հաղորդմամբ, դրա համար գիտնականները վերլուծել են նկարչի մարմնի կառուցվածքը՝ հիմք ընունելով նրա ինքնադիմանկարները։
Նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս կազմել մարդու դիմանկարը նրա ձայնի հիման վրա։ Այդ տեխնիկան թույլ է տալիս նաև հակառակն անել։ Վերլուծելով նկարչի ինքնադիմանկարները՝ փորձագետները վերականգնել են նրա ձայնը գլխի ձևի և թոքի ենթադրելի ծավալների հիման վրա:
Բացի այդ, գիտնականներն ուսումնասիրել են 17-րդ դարում հոլանդերենի առանձնահատկությունները, այդ իսկ պատճառով հրապարակված տեսանյութում նկարչի խոսքում օգտագործվել է բառ, որը բնորոշ է նրա ժամանակաշրջանին։
Ռեմբրանդի արվեստի փորձագետի խոսքով, ձայնագրությունում նրա ձայնը հնչում է «մի քիչ հիմար և անբարյացակամ»։
Նկարչի ձայնի վերականգնումը արվել է նիդեռլանդական ING բանկի պատվերով, որը Ամստերդամում «Ռեյկսմուզեում» թանգարանի գլխավոր հովանավորն է։ Ակցիան նվիրված է նկարչի մահվան 350-րդ տարելիցին։
Տեսանյութում Ռեմբրանդի ձայնը հնչում է սկսած 5։17 րոպեից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան