Եղիշե Չարենցի տուն-թանգարանը 55 տարեկան է
Այս տարի լրանում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 55-ամյակը: Տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ տարվա ընթացքում անպայման 55-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում կազմակերպվելու է, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպիսի ֆորմատով այն կլինի, կախված կլինի գումարից։
Ինչ մինչ այդ՝ մարտի 13-ին, նշելու են մեծ բանաստեղծի 122-ամյակը։ Ա. Ասատրյանը հայտնեց, որ այդ օրվա միջոցառումները մեկնարկելու են Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ, այնուհետև արդեն շարունակվելու են տուն-թանգարանում։
Նա նաև ասաց, որ տարեցտարի ավելանում են տուն-թանգարանի այցելուների քանակը։ Ա. Ասատրյանը կարևորեց այն, որ այցելուներն ավելի տեղեկացված են Չարենցի կյանքի, գործունեության մասին, հետաքրքիր ու խորքային հարցեր են տալիս։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թվականի փետրվարի 8-ին` Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի որոշմամբ: Այն իր դռները բացել է ժողովրդի առջև 1975թ. հունվարին: 1987-ին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվել է մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվել է: Այսօր թանգարանն ընդգրկում է 626.3 քմ տարածք, վերականգնված է (հուշատուն) մեմորիալ մասը, իսկ մյուս երեք հարկաբաժինները զբաղեցնում է հիմնական ցուցադրությունը: Բնակարանը կահավորված է արևելյան ու եվրոպական իրերի համադրումով:
Տուն-թանգարանում պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծի անձնական իրերը, ձեռագրերը, փաստաթղթերը, գրքերը, լուսանկարները և այլ նմուշներ: Այն բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է։
Չարենցն այդ տանն ապրել է 1935-1937 թվականներին։
Հարակից հրապարակումներ`
- «Չարենցն ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ». Այսօր Չարենցի ծննդյան օրն է
- Չարենցի անտիպ ժառանգություն դեռևս կա. գրականագետ
- Պոեզիա պետք է կարդալ, այն ազնվացնում է մարդուն. Չարենցի թոռնուհի
- «…Չարենցի անունը պայթեց ռումբի նման»
- Կարսում գտնվող Չարենցի տունը ավերակի է վերածված և արժե 2 մլն եվրո
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան