«Շարունակելու եմ պնդել, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրապարակայնորեն պարզաբանի»
«Խորենացի 13 հասեցում գտնվող շենքը կարելի էր վերականգնել, կոնսերվացնել։ Գտնում եմ, որ քանդելը սխալ է, ափսոս է, արժեր ինտեգրել քաղաքի կառուցապատման կամ Խորենացի փողոցի համայնապատկերի մեջ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Գարեգին Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր էր վերականգնել Խորենացի 13 հասեցում գտնվող 1950-ական թվականների կառուցված շենքը։
Նա նշեց, որ շենքի ճակատն իբրև զարդանախշված ճարտարապետական արվեստի կոթող էր։
«Ափսոսում եմ, որ այլևս չի լինելու, կուզենայի մնար և կիրառության գտներ։ Համոզված եմ, որ ճարտարապետությունն ունի սեփական, ինքնուրույն ուժ, ունակ է լուծել այդ հարցերը։ Նկատի ունեմ ճարտարապետություն արվեստը։
Քանդելու համար շատ մեծ խելք պետք չէ, իսկ պահելու համար պետք է մտածել, գտնել որոշակի լուծում։ Կարծում եմ՝ լուծումներ գտնել կարելի էր։ Կուզենայի մնար թե իր ինտերիերի մեջ, թե իր ճակատով։ Այդ շենքի վրա թափված աշխատանք կա։ Բարձր որակի, շատ մեծ պրոֆեսիոնալիզմով արված շենք էր։ Արհեստավարժ ճարտարապետներ են արել»,- ասաց ճարտարապետը։
Դիտարկմանը, թե Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հաճախ է կրկնում, որ իր օրոք որևէ շենք չի քանդվելու, փաստ է, որ քանդվում է, Գ. Եղոյանն ասաց. «Այո, ցավով նշեմ, որ այդպես է։ Կրկնեց, որ չի քանդվելու։ Կարծես թե երկրորդ կառույցն է, առաջինը «Փոքրիկ երգիչների» շենք էր, որը բացիթողի վիճակ էր, մարդիկ ժամանակին չանդրադարձան դրա ամրացմանը, փլուզվեց։ Երկրորդն էլ սա է պարոն Մեսչյանի օրոք։ Ափսոս չի կարողանում իր խոսքը պահել։
Կարծում եմ՝ շահերի բախում կա, ինչ-որ մարդիկ երևի գնել են ժամանակին, իր ուժը չի հերքիում կանխել դա կամ օրենսդրական դաշտը շատ կատարյալ չէ այդ հարցը լուծելու համար։ Չեմ կարողանում ինչ-որ դեղատոմս առաջարկել դրա համար»։
Ճարտարապետի խոսքով, ստեղագործող մարդուն երբ դնում ես սահմանափակումների մեջ, ինքը փնտրում է ավելի հետաքրքիր լուծումներ, սահմանափակումները դրան է բերում, մարդուն դարձնում են ավելի ստեղծագործ։
«Սա շատ լավ տարբերակ էր այդ հայեցակարգն օգտագործելու համար»,- ընդգծեց Գարեգին Եղոյանը։
Ճարտարապետ, Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի նախագահ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է շենքը քանդելուց տեսանյութ ու գրել. «Սա համարում եմ անթույլատրելի, թեպետ հիմնավորումները գիտեմ,
մանրամասն կգրեմ հետո»։
Ճարտարապետ Արտակ Ղուլյանին այն, ինչ կատարվում է Խորենացի 13 հասեցում, հիշեցնում է Անիի ավերակները։
«Շարունակում եմ և շարունակելու եմ պնդել, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրապարակայնորեն պարզաբանի, թե ինչու հնարավոր դարձավ Երևանի ճարտարապետական ժառանգության ոչնչացմանն ուղղված այս հանցագործությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
1950-ականներին կառուցված շենքում նախկին լուսավորության նախարարությունն է գործել։
Ի դեպ, նշենք՝ Երևանի քաղաքապետարանից պարզաբանել էին, որ շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում:
Լուսանկարները՝ Արտակ Ղուլյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Վանդալը վերադարձել է
- Է՜, զարթնիր ազգ, Երևանդ ոչնչանում է
- Առավելագույնը «կթել» մշակույթից՝ փոխարենը ոչինչ չտալով. Հովիկ Չարխչյան
- Մեսչյանը վստահեցնում է՝ քանի ինքը Երևանի գլխավոր ճարտարապետ է, ոչ մի հուշարձան չի քանդվելու
- Գլխավոր ճարտարապետի դերը՝ Մեսչյանի ներկայացմամբ
- Իմ գլխավոր միսիան երևի նրա մեջ է, որ հեշտացնեմ երևանցիների կյանքը. Արթուր Մեսչյան
- Ինչ է կորցրել և ինչ փնտրում մշակույթի նախարարությունը
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Նկարիչ Հաղթանակ Շահումյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
- «Երևան դեժավյու». Աֆրիկյանների ակումբի շենքը
- «Երևան դեժավյու». Ճոպանուղին, Աճառյանի անվան դպրոցն ու «Հայնախագծի» շենքը
- «Երևան դեժավյու». Արվեստագետների շենքը
- «Երևան դեժավյու». Հին ոճի առանձնատներով և փոքրիկ այգիներով` Բաղրամյան պողոտան
- «Երևան դեժավյու». Ներքին բակ, փայտյա պատշգամբ, կամար` ազգային ոճը պահպանած փողոցները
- «Երևան դեժավյու». Բուզանդի և Արամի` մի շնչառությամբ ապրող փողոցները
- «Երևան դեժավյու». Համալսարանը, Գետառի լեգենդը, «այլմոլորակային» Շախմատի տունն ու Կամերայինը
- «Երևան դեժավյու». Քաղաքի կերպարները (Տեսանյութ)
- Կարգին Հայկո. «Կուկուռուզնիկ», «Փակ շուկա», «Զվարթնոց»… Ո՞րն է հաջորդը
- Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
- Փակ շուկա… Մինչ նախագիծը քննարկվում է, «վանդալը բարբարոսաբար ոչնչացնում է հուշարձանը»
- Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան