Նիկոլ Փաշինյանը պետք է անուններ տա՝ ովքե՞ր են օտարերկրյա գործակալները. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր հայտարարեց.
«Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը, որն այլևս ոչ թե ընդդիմադիր պատգամավոր է, այլ փաստացի պետության ղեկավարը, որին ենթարկվում են ուժային կառույցները՝ ոստիկանություն, ԱԱԾ, Իրանում արեց կարևոր հայտարարություն, նա նշեց, որ պետք է մերժվեն այն քաղաքական գործիչները, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան ՀՀ քաղաքացիներ:
Այս հայտարարությունից հետո անցել է երկու օր, և Փաշինյանն ու նրա շրջապատը որևէ քաղաքական գործչի անուն չի տվել, թե ովքեր են օտարկերյա գործակալները:
Ես՝ որպես 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների ԱԺ նախագահի տեղակալ և ՀՀ արժանապատիվ քաղաքացի, պահանջում եմ վարչապետ Փաշինյանից՝ ովքե՞ր են այդ օտարերկրյա գործկալները, որոնք ՀՀ-ում զբաղված են պետականաքանդ գործունեությամբ: Փաշինյանն այլևս ընդդիմադիր Նիկոլը չէ, որ Ազգային ժողովի ամբիոնից օդում կախված լուրերի մասին հաղորդում տա: Իրանում Փաշինյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում էր»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Այո՛, համբերության բաժակը լցվել է
- Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով
- «Նիկոլը հերթական բորշն է պատրաստում». Շարմազանով
- Շարմազանով. Երկու դեպքում էլ Փաշինյանը պետք է հեռանա
- Էդուարդ Շարմազանովն ու Արտակ Զաքարյանը հանդիպել են ՌԴ Պետդումայի պատվիրակությանը