Քրեական պատասխանատվություն՝ մեկ փունջ «ձնծաղիկի» համար
Այս օրերին հանրապետության ամբողջ տարածքում ակտիվորեն վաճառվող «ձնծաղիկները» բնավ հասարակ ծաղիկներ չեն: Դրանք հիմնականում ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ են, որոնց հավաքչությունը և վաճառքն անօրինական է: Այս մասին գրում է econews.am-ը։
«Մասնավորապես «դեղին ձնծաղիկների»՝ Շտերբերգիա ֆիշերի բուսատեսակի մեկ հատին պատճառված վնասի փոխհատուցումը հաշվարկվում է 25 000 դրամ, իսկ ընդամենը մեկ փունջի համար հնարավոր է անգամ քրեական պատասխանատվության ենթարկել: Էկոլոգ-փորձագետ Հրաչիկ Միրզոյանի և Բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշի հետ փորձեցինք պարզել առկա խնդիրները: ԲԸՏՄ կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Միքայել Սանթրոսյանի հետ խոսեցինք նաև վերահսկողության դժվարությունների մասին»,-գրում է «Էկոնյուզ» բնապահպանական տեղեկատվական կայքը։
Նշենք, որ իրականում այդ ծաղիկներն այդքան էլ լավ բույր չունեն։