ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի դիվանագիտական ողջ անձնակազմին
Հ️Հ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Դիվանագետի օրվա առթիվ Հայաստանի դիվանագիտական ողջ անձնակազմին։
«Այսօր նաև խորհրդանշական օր է, երբ ՄԱԿ կենտրոնակայանում Հայաստանի եռագույնի բարձրացմամբ հստակորեն ամրագրվեց մեր երկրի տեղն ու դիրքն ինքնիշխան պետությունների ընտանիքում:
Հայաստանի դիվանագիտական ծառայությունը 27 տարվա պատմություն ունեցող, նվիրված մասնագետներից կազմված կուռ կառույց է, որը հպարտորեն կատարում է ամենօրյա իր աշխատանքը` ծառայելով հանրության և պետության շահերին, թե՛ հայրենիքում, թե՛ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու` իր նպաստը բերելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջմղմանը ու միջազգային հարթակում նրա դիրքերի ամրապնդմանն ու հեղինակության շարունակական բարձրացմանը:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում այն դիվանագետներին, ովքեր անձնվիրաբար վտանգելով իրենց կյանքը ռազմական գոտիներում՝ Հալեպում, Դամասկոսում, Բաղդադում, շարունակում են պաշտպանել Հայաստանի և հայ քաղաքացիների շահերը։
Շնորհավոր Դիվանագետի օր, շնորհավոր 27-ամյա անկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության մասնագիտական տոնը»,- ասված է շնորհավորանքի մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Բայբուրդյանին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
- Արմեն Սարգսյանը դիվանագետի աստիճան է շնորհել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին