Ջոնի Դեպը դատի է տվել նախկին կնոջը
Ամերիկացի դերասան Ջոնի Դեպը նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ դատական հայց է նեկայացրել։ Լենտա. ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է People-ը։ Դեպը պահանջում է 50 միլիոն դոլարի փոխհատուցում նախկին կնոջ կողմից գրված հոդվածի համար, որտեղ նա անվանում է իրեն «ընտանեկան բռնության զոհ»: Դերասանի փաստաբանները Հերդի մեղադրանքը համարում են սուտ և պնդում են, որ այդպես նա ցանկանում է «առաջ տանել իր կարիերան»։
Իր հերթին, Դեպի նախկին կնոջ փաստաբանները հայտարարել են, որ դատական հայցի օգնությամբ դերասանը ցանկանում է ստիպել Հերդին «լռել»։
Ջոնի Դեպն ու Էմբեր Հերդն ամուսնացած են եղել 2015 թվականի փետրվարից։ 2016-ի մայիսին Հերդն ամուսնալուծության դիմում էր ներկայացրել։ Նա իր որոշումը բացատրել էր ամուսնական կյանքում անհաղթահարելի հակասություններով։ Մի քանի օրից նա մեղադրել էր ամուսնուն ընտանեկան բռնության մեջ։