Մինչ եզրափակիչը ըմբշամարտիկ Մաքսիմ Մանուկյանը հաղթել է չինացուն, եգիպտացուն, հայաստանցուն
Բուլղարական Ռուսե քաղաքում ընթացող մրցաշարում 87 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը հասել է եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մինչև ոսկե գոտեմարտը նա հաղթել է Չինաստանի և Եգիպտոսի ներկայացուցիչներին, ինչպես նաև 7-0 հաշվով առավելության է հասել Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցչի՝ Արթուր Շահինյանի նկատմաբ:
Եզրափակչում Մանուկյանի մրցակիցը կլինի ճապոնացի Մասատո Սումին:
Շահինյանը բրոնզե մեդալի համար կպայքարի Ջունկի Նա (Չինաստան) - Մուսթաֆա Մեթվալի (Եգիպտոս) զույգի հաղթողի հետ:
82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար միմյանց դեմ կպայքարեն մեր երկու ներկայացուցիչները՝ Սարգիս Քոչարյանն ու Էդուարդ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա