Վանդալը վերադարձել է
Վերնագիրը գրել ու սպասում եմ։ Ինչ գրել։ Չէ, գիտեմ ինչ գրել, բայց՝ ինչք՞ան գրել։ Մտքով գնում եմ հետ՝ այնքան բան ենք գրել։ Այնքան մարդ են խոսել՝ ճարտարապետներ, նկարիչներ, քանդակագործներ, արվեստագետներ, գրականագետներ,... նույնիսկ ես։ Միակ շենքը, որ կարողացանք փրկել՝ «Մոսկվա» կինոթատրոնի Ամառայինն էր։ Այն էլ, չգիտեմ, փրկե՞լ ենք, թե ուղղակի սառեցված է «խնդիրը»։
Է՞լ։
Փակ շուկան՝ չէ։
Այլանդակեցին։
Աֆրիկյանների ակումբը՝ չէ։
Քանդեցին։
Քարմեջ արված Երևան։
Գրեցինք։
Որը թվեմ։
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի մասին չեմ ասում՝ ցուցակի մեջ մտցնելը դեռ շենք փրկել չէ։
Ի՞նչ կարող էինք ասել, որ չի ասվել, էլ ի՞նչ կարող էինք գրել, որ անհրաժեշտություն էր ու կրկնություն չէր լինի։
Ինչքան կարծիքներ հավաքեցինք, թե՝ Երևանը քանդելուց հետո էլ ում է պետք ձեր «Հին Երևանը»։
Ինչքան փորձեցինք սերն ու հիշողությունը վառ պահել, խոսեցրեցինք «Երևան Դեժավյուն»՝ նրբագծելով Երևանի դեմքը։
ՈՒ հիմա ևս մի շենք ընկավ վանդալի ձեռքով։ Շենք, որ մեջքը կորցրած՝ փորձում էր ճակատը բարձր պահել... ։ Որբի նման պայքար տվեց ապրելու համար ու անտերի պես կնքեց իր վախճանը։ Խորենացի 13։ Ու պատճառաբանությունը, թե՝ հուշարձանների պահպանության ցուցակում չէր՝ կրկին հնչում է ու կրկին խորթ է լսվում։
Կամ իբր հուշարձանները ինչ արեցին, որ այս է պատճառաբանությունը։
Պատճառը վանդալն է, թե չէ՝ պատճառաբանություն չկա։ ՈՒ հա՝ ծիծաղելի է արդեն բորբոքվել, որ Թուրքիայում, Կարսում քանդել են Չարենցի հայրական տունը։ Ծի-ծա-ղե-լի։
ՈՒ երբ 2013 թվին Կարգին Հայկոն հարցնում էր՝ «Կուկուռուզնիկ», «Փակ շուկա», «Զվարթնոց»… Ո՞րն է հաջորդը,... Այժմ կարող ենք պատասխանել՝ Խորենացի 13-ը, պարոն Մարության։
Հարակից հրապարակումներ`
- Է՜, զարթնիր ազգ, Երևանդ ոչնչանում է
- Առավելագույնը «կթել» մշակույթից՝ փոխարենը ոչինչ չտալով. Հովիկ Չարխչյան
- Ինչ է կորցրել և ինչ փնտրում մշակույթի նախարարությունը
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- Բուզանդի քանդված շենքերը կներառվեն «Հին Երևան» ծրագրում
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Նկարիչ Հաղթանակ Շահումյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, «Դոլմամայի» և «Հին Երևան» նախագծի մասին
- Հին Երևան, թե «Հին Երևան». Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
- «Երևան դեժավյու». Աֆրիկյանների ակումբի շենքը
- «Երևան դեժավյու». Ճոպանուղին, Աճառյանի անվան դպրոցն ու «Հայնախագծի» շենքը
- «Երևան դեժավյու». Արվեստագետների շենքը
- «Երևան դեժավյու». Հին ոճի առանձնատներով և փոքրիկ այգիներով` Բաղրամյան պողոտան
- «Երևան դեժավյու». Ներքին բակ, փայտյա պատշգամբ, կամար` ազգային ոճը պահպանած փողոցները
- «Երևան դեժավյու». Բուզանդի և Արամի` մի շնչառությամբ ապրող փողոցները
- «Երևան դեժավյու». Մոդեռնիստական քաղաքի ատրիբուտները` տրամվայ, «Արգիշտի» սրճարան
- «Երևան դեժավյու». Երիտասարդների պալատը (Տեսանյութ)
- «Երևան դեժավյու». Համալսարանը, Գետառի լեգենդը, «այլմոլորակային» Շախմատի տունն ու Կամերայինը
- «Երևան դեժավյու». Քաղաքի կերպարները (Տեսանյութ)
- Կարգին Հայկո. «Կուկուռուզնիկ», «Փակ շուկա», «Զվարթնոց»… Ո՞րն է հաջորդը
- Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան