Ե՞րբ եմ վախեցել, որ հիմա էլ վախենամ. դատավոր Արտուշ Գաբրիելյան
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջիկայում կարգապահական պատասխանատվության կենթարկվի հերթական դատավորը: Մասնավորապես ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության կենթարկի Մարտի 1-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրած դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Ինչպես հայտնի է` 2018թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել էր Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը` առանց դատական նիստին մասնակից դարձնելու պաշտպանական կողմին:
Փաստաբանը դիմել էր դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու խնդրանքով:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ:
-Տեղեկություններ կան, որ Դուք ամեն ինչ արել եք մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի պաշտպանին դատարան կանչելու եւ իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցը քննելու, բայց նա այդպես էլ կապի դուրս չի եկել: Չնայած այս իրավիճակին դատական համակարգում այն կարծիքին են, որ Դուք խախտում եք թույլ տվել: Դուք Ձեր մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք կատարվածում:
-Ամեն ինչը, ոնց որ կարգն է, ես այդպես էլ արել եմ: Ձեզ ասեմ մեկ բան` իմ կայացրած որոշումը դեռեւս օրինական ուժի մեջ չի մտել եւ Վճռաբեկ դատարանում է, եթե Վճռաբեկ դատարանը որոշում կայացնի, նոր պարզ կլինի` ես խախտում կատարել եմ, թե չեմ կատարել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/882841/
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով