Բողոքի ակցիա՝ Հայկ Մարությանի ու Արթուր Մեսչյանի դեմ
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի նախաձեռնությամբ բողոքի ակցիա է իրականացվում խորենացի 13 հասցեում՝ քանդված շենքի մոտ։ Մասնակիցները Հանրապետության Հրապարակից երթով շարժվեցին դեպի քանդված շենքը։
Ակցիայի մասնակիցները պահել են «վանդալիզմ» գրությամբ ցուցապաստառներ, որոնց վրա պատկերված են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի, ինչպես նաև քանդված շենքի լուսանկարները։
«Պարոն Մարության, այս շենքը չեն քանդել նախկին իշխանությունները։ Սա քանդել եք Դուք։ Եվ շատ շենքեր եք քանդելու՝ ասելով, որ դրա թույլտվությունը եղել է նախկին իշխանությունների օրոք»,-հայտարարեց Սամսոնյանը։
Նա նշեց, որ շենքն իսկապես մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվելու արժանի ու հետաքրքիր նմուշ է, այն կարող էր վերականգնվել ու փրկվել։
Սամսոնյանի խոսքով, վանդալիզմի դեմ լինելու են ահագնացող գործողություններ։
Հարակից հրապարակումներ`
- «Շարունակելու եմ պնդել, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրապարակայնորեն պարզաբանի»
- Վանդալը վերադարձել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան