«Իմ քայլում» ապրիլի 23-ը Քաղաքացու օր հռչակելու հարցով քննարկում չի եղել
Մամուլում տեղեկատվություն էր հայտնվել, որ ապրիլի 23-ը պաշտոնապես հռչակվելու է Քաղաքացու օր, լինելու է ոչ աշխատանքային: Նշվում էր նաև, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ օրը Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:
Factor.am-ին տված հարցազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ տարակուսել է, երբ կարդացել է այդ հրապարակումը: Նրա խոսքով, խմբակցության կողմից նման քննարկում չի եղել, որոշում չկա։ Լ.Մակունցը նշել է, որ հետարաքրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունից, մտածելով, որ այնտեղ է նման բան քննարկվել, սակայն այնտեղից էլ ասել են, որ նման բան չկա:
«Նման քննարկում չի եղել ապրիլի 23-ը Քաղաքացու օր հռչակելու մասին»,- ասել է Լիլիթ Մակունցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան