Հրապարակվել է Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը
«Ռեստարթ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը, ինչպես նաև դրա հիմնադիր Դավիթ Պետրոսյանը հրապարակել են Նարեկ Մալյանին մի քանի հոգով տանելու տեսանյութը։
Հիշեցնենք, որ երեկ Մալյանը հայտարարեց՝ իր տան մուտքի մոտ իր վրա հարձակում է կատարվել։
Ոստիկանությունից հայտնեցին՝ մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել են և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձիք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն արձագանքել է Մալյանի վրա կատարված հարձակմանը
- Ոստիկանությունը Նարեկ Մալյանի վրա հարձակման դեպքով նյութեր է նախապատրաստում
- Դավիթ Պետրոսյանը պատմել է, Մալյանին մտադիր էին աղբարկղը գցել
- Նարեկ Մալյանը դուրս է եկել ոստիկանությունից. Նոր մանրամասներ
- Նարեկ Մալյանը քիչ առաջ հարձակման է ենթարվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան