Ստյոպա Դարբինյանը Թուրքիայում բրոնզե մեդալ է նվաճել
Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացել է ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատանիների հավաքական թիմը՝ ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Մրցաշարում, ընդհանուր առմամբ, հանդես է եկել 16 երկրի 495 պատանի ձյուդոյիստ՝ 172 աղջիկ և 323 տղա:
Պատանիների Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել հետևյալ կազմով` Մեսրոպ Նիկոյան (50 կգ), Ռուբեն Հակոբյան (55 կգ), Սիփան Հարությունյան (60 կգ), Ստյոպա Դարբինյան (60 կգ), Դավիթ Աբրահամյան (66 կգ): Արմավիրի մարզադպրոցի սան Ստյոպա Դարբինյանը, տոնելով 5 հաղթանակ, գրավել է մրցանակային 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան