Սփիլբերգը ցանկանում է արգելել Netflix-ի ֆիլմերի առաջադրումն «Օսկարի»
Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն առաջարկում է արգելել Netflix և այլ նմանատիպ ծառայությունների ֆիլմերի մասնակցությունը «Օսկար» մրցանակաբաշխությանը։ iz.ru-ի հաղորդմամբ, ոսկե արձանիկի քառակի մրցանակակիր ռեժիսորը գոհ չէ, որ ստրիմինգային ծառայությունները շատ գումար են ծախսում իրենց ֆիլմերի առաջխաղացման համար, անարդար մրցում են այլ դիստիբյուտրների հետ և չեն հրապարակում վարձույթի վերաբերյալ հաշվետվություն։ Նրա խոսքով, ֆիլմերը, որոնք ստեղծում են Netflix և նմանատիպ ընկերությունների կողմից, պետք է առաջադրվեն միայն «Էմմի» հեռուստամրցանակաբաշխությանը։
Սրա հետ կապված Սփիլբերգը մտադիր է առաջարկել Ամերիկյան կինոակադեմիայի կանոններում փոփոխություններ մտցնել։ Ռեժիսորի նախաձեռնությունը հնարավոր է քննարկվի ապրիլին կայանալիք նիստում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան