Քաղաքական 16:49 04/03/2019

Եսի ու մենքի միջև

Հակասական զգացողություններ են առաջացնում այլազգիների  վերլուծությունները ներհայաստանյան իրողությունների կապակցությամբ: Մի կողմից ներքին բավարարվածություն կա, որ մասնագիտորեն  հաստատվում են կանխատեսումներդ, մյուս կողմից վատ ես զգում, քանի որ ՛՛за державу обидно՛՛:

Պատկերացնենք հիպոթեզային իրավիճակ՝ պետք է ընտրել  կամ հրեա Վլադիմիր Սոլովյովին (որպես  օտարների  հավաքական կերպար դիտենք)  կամ հայ Նիկոլ Փաշինյանին: Այ էստեղ է, որ մնում ես կարկամած... հազար ձեռքով կողմ լինելով Սոլովյովի  մտքերին, չես կարող  կանգնել նրա կողքին, քանի որ մեծ հաշվով Հայրենիքիդ ու հայրենակցիդ է քննադատում: Բայց, մյուս կողմից  էլ Փաշինյանի կողքին  երբեք չես կանգնի հենց Սոլովյովի հետ համակարծիք լինելու պատճառով:  

Նեղմիտ չլինենք, և ընդունենք, որ որոշ հարցերում դրսի հայացքը երբեմն   ավելի  համակողմանի կարող է լինել, քանի որ  նրանք կաշկանդված չեն   տեղայնական  բարդույթներով,  նվազ ջղագրգռությամբ են  ծանոթանում հակադիր կողմերի տեսակետներին , և կարողանում են ավելի մասշտաբային համեմատություններով տեսնել ՛՛հետթավշյա՛՛  հավանական վտանգները: 

Ինֆորմացիայի վայրկենական տարածման այս դարում  ո՛չ ուրիշի, ո՛չ  մեր  տան աղբը  պատերի ներսում  պահել հնարավոր չէ... այն շատերի ձեռքով է կուտակվել,  շատերը տարբեր  շահեր ունեն, և այդ  շահերի բախումներից են  առաջանում մեծ աղբն ու քաոսը:

Ջանք չի խնայել, իհարկե, համաշխարհային մեծն  խառնակիչ Սորոսը, ում հաշվարկներով Հայաստանում հասել է իր բերքահավաքի պահը...  հո հայերի  սև-սիրուն աչքերի համար չէր տասնյակ միլիոնների դրամաշնորհներ հատկացրել  նրա Բաց հասարակության հիմնադրամը:

Վայելեցիք  փողերը՝ դե ցույց տվեք ձեր շնորքը: Փաստենք, որ  բավականին շնորքով ստացվեցին  դրամաշնորհված հայ  տղաներն ու   աղջիկները:  Նախ  կարողացան իրականցնել հեղաշրջում, այնուհետև   զբաղեցնել պետական նշանակալի պաշտոններ, որոնց ընձեռած  հնարավորությունները լիուլի օգտագործելով՝ իրագործում են  ազգայինը արժեզրկելու սորոսյան ծրագիրը:

Ներկայիս կառավարությունն ու Ազգային ժողովը վատագույն մղձավանջներում անգամ հնարավոր չէր պատկերացնել: Ցավն այն չէ, որ նրանք երիտասարդ են ու անփորձ, այլ այն, որ նրանց շարքերում գերակշռում են ազգ ու հայրենիք չունեցող աշխարահաքաղաքացիները: Ցավն այն է, որ օրինաչափ սերնդափոխությամբ չի երիտասարդացել  մեր իշխանությունը, այլ արհեստական միջամտությամբ... ասես  աշխատող մեխանիզմի ատամնանիվների մեջ նետած  լինեն երկաթաձող, որն   ամբողջովին խաթարել  է բնականոն աշխատանքը: Վաղ թե ուշ, անշուշտ,  այն կհեռացվի, բայց հասցրած վնասի վերացման համար կպահանջվեն երկար ժամանակ,  տքնաջան աշխատանք  և  ոչ ստանդարտ լուծումներ:

Օրինակ՝   ի՞նչ են արվելու այսօր ընդունած ապազգային  օրենքներն   ու որոշումները... համարվելո՞ւ են դրանք սևագրություններ և աղբարկղը նետվեն, թե՞ պատանդ դառնալով ստորագրություններին  և ստանձնած պարտավորություններին՝ շարունակվելու են դրանց կիրարկումները:    Ի դեպ,  ՛՛սևագրությունը՛՛  հենց պաշտոնյաների  օգտագործած բնորոշումն է. օրինակ՝ Մշակույթի նախարարի պաշտոնակատարն ասում է, որ  կառավարություն է ներկայացրել   ընդամենը   սևագրություն.     ՛՛.... որով առաջարկում է Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը, Երևանի կամերային պետական թատրոնը, Երևանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը, Երգի պետական թատրոնը և  ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 14 այլ կազմակերպություններ լուծարել   և  վերակազմակերպել՛՛:

Ուշադրություն դարձրեք՝ օջախներն ունեն պետական կարգավիճակ, ինչին հասնելու համար երկար տարիների դժվարին ուղի են անցել:  Ո՞նց չմտածես, որ սա միտումնավոր հարված է հայի ինքնության դեմ:  Ո՞նց չասես, որ հենց  միայն 1924թ.  հիմնադրված  Կոմիտասի անվան ազգային քառյակի  պատմությունն  ավելի մեծ  արժեք ունի, քան այսօրվա ողջ իշխանությունը: Այնպես որ,  իրական սևագրությունը    10 ամիսների այս թավշյա կառավարումն է, որը տասնամյակներով հետ շպրտեց երկիրը:

Անշուշտ, առանց հանրության մի հատվածի հուժկու աջակցության ներկա կառավարիչները հարմարավետ չէին տեղավորվի բարձր աթոռներին, բայց այս դեպքի համար էլ գործում է ՛՛ես քեզ ծնեցի, ես էլ քեզ կոչնչացնեմ՛՛ սկզբունքը:  Ողջ հանրապետությունում  տեղի ունեցող  տեղային նշանակության  բողոքի ակցիաները ցույց են տալիս, որ 2018-ի  անափ հիացմունքը կամաց-կամաց հալչելով  նոր սնունդ է ուզում՝ արդարության ու բարենորոգումների տեսքով,  էժանացումների  ու թոշակի  տեսքով, մի խոսքով՝ սպասում է  խոստումների իրականացմանը...  ինչը, սակայն,  չը-կա՛: Պարզապես, ամեն մեկը միայն  իր  կաշվի վրա ծակոց զգալուց հետո  է սկսում զատել սուտ խոստումն իրական գործից ... օրական մի  10-20-100 հոգի:   Այդ հատվածը հիմա նման է  կոմայից դանդաղ դուրս եկող հիվանդի՝ նոր-նոր սկսել է ձեռքի մատները շարժել:

Արթնացումից հետո նրանց խորը հիասթափություն է սպասում, ի տարբերություն սևերի ու հակահեղափոխականների, ովքեր երբեք հիացած  չեն եղել, որ հիմա  էլ    հիասթափությունից տառապեն:

Հանուն արդարության ասենք, որ սևերն  էլ մի լավ վիճակում չեն, քանի որ նրանց  ուղեղները խափանելու ձևն էլ է  գտնվել: Տեսեք, ամեն օր ասվում կամ արվում է մի արտառոց արտահայտություն կամ արարք, որը գիտակից մարդը  փորձում է խորքով հասկանալ:  Բայց դեռ չմարսած մի աբսուրդը, հրապարակ է նետվում հաջորդը:  Կիսատ թողնելով նախորդը՝ փորձում ես հասկանալ նորի  էությունը, բայց վրա է հասնում երրորդը, չորրորդը, հիսուներորդը...  և  ուղեղդ ՛՛կախվում է՛՛ գերբեռնված համակարգչի նման:  Բացատրություն պահանջող  բազմաթիվ հարցերը կորչում են իրադարձությունների սրընթաց հոսքում, և անհնար է դառնում  պարզել, թե ինչպես կարող է պետության ղեկավար հանդիսացող անձը սպառնալ  ՛՛սամասուդով, քացու տակ գցելով,ասֆալտին փռելով , պատին ծեփելով՛՛ :

Եվ եթե մե՜ծ ջանքերի դեպքում մի կերպ կարելի է ընդունել  փողոցային  այս բառապաշարը հանրահավաքներում, ապա ապշեցնում է կառավարության նիստում նույն տոնայնությամբ ու ատելությամբ  հնչած  ՛՛ ունեզրկելու, բարոյապես ոչնչացնելու, բանտեր  նետելու՛՛ փաստացի պաշտոնական կոչը: Ի՞նչ է նշանակում կառավարության նիստում վարչապետի արտահայտած միտքը, թե  ՛՛հեղափոխական մտածողություն պիտի ունենա պետական ծառայողը՛՛:  Գուցե պետակա՞ն մտածողություն պետք է ունենա պետական  ծառայողը  ... առանց այդ էլ նախարարները կուսակցական պատկանելութամբ են ընտրվում և ամբողջական բնագավառներ  ավերում: Գուցե հենց  սա՞ է  պետական ահաբեկչությունը:

Հարգելով  և պահպանելով  ՀՀ Սահմանդրությունն ու  օրենքները՝ ՀՀ քաղաքացին  պարտավոր չէ  կիսել իշխող ուժի հայացքներն ու գաղափարները, կամ հալած յուղի տեղ ընդունել նրա որդեգրած ներքին,արտաքին, տնտեսական կամ  մշակութային քաղաքականությունը:  Այս տեսանկյունից   բաժանելով  հասարակությունը յուրայինների  և  ՛՛պատին ծեփելիքների՛՛  միջև՝  չպետք է զարմանալ սուր քննադատությունների ավելացող տարափից:  Հատկապես որ այնքան էլ մեծ չէ յուրայիննների բանակը... գուցե շատ ակտիվ են,  համառ ու  աներես, բայց ոչ երբեք մեծամասնություն:  Ամեն առիթով  աննախադեպ լեգիտիմությունը տարփողելիս թերևս   չէր խանգարի հիշել, որ 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 48.63%-ը... 

Այսինքն՝ ազգաբնակչության կեսից ավելին այն լուռ ու  պասիվ մեծամասնությունն է, որը չխառնվելու տպավորություն թողնելով հանդերձ՝ աչալուրջ հետևում է  բոլոր զարգացումներին:  Մի տեսակ մեծ արջի է նմանվում այդ հատվածը...  փոքր-ինչ դինջ ու դանդաղկոտ, բայց իր ուժին վստահ  արջի, ով իր թաթը բռունցք կդարձնի օրինակ  Արցախի հարցում  ոչ հայանպաստ շարժի դեպքում...  անկախ օտարների վերլուծություններից և դիրքորոշումներից:

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}