Beeline-ն ու ՀԳՀՄ-ն ամփոփել են «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը դպրոցներում» ծրագիրը
Beeline-ը և Հայաստանի գործատուների հանրապետական միությունն (ՀԳՀՄ) կլոր սեղանի ընթացքում ամփոփել են «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը դպրոցներում» ծրագիրը, որի նպատակն էր հայ երիտասարդներին երկրի աշխատաշուկայում պահելն ու նրանց աշխատանք գտնելու հնարավորությունները բարելավելը։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ 2018թ-ի մայիսից սկսված ծրագրի շրջանակում ՀԳՀՄ-ն ընտրված 5 դպրոցների աշակերտների և ուսուցիչների, ինչպես նաև կրթական այլ տարբեր հաստատությունների ուսանողների համար իրականացրել է ձեռնարկատիրական մտածելակերպ խթանող միջոցառումներ՝ այցելություններ ձեռնարկություններ, ֆակուլտատիվ պարապմունքներ, գործատուների հետ հանդիպումներ, կլոր-սեղան քննարկումներ ու սեմինարներ:
Դրանց միջոցով աշակերտները և ուսանողները տիրապետել են ՏՏ և հեռահաղորդակցության ու ճարտարագիտության ոլորտներում լրացուցիչ գիտելիքների, ձեռք են բերել տեղեկատվություն և նոր պատկերացումներ տնտեսության կարևորագույն ճյուղերի զարգացման և իրենց կարիերայի պլանավորման վերաբերյալ:
«Բարձր եմ գնահատում Beeline-ի սոցիալական պատասխանատվության շրջանակում երիտասարդներին աջակցելը՝ իրենց ապագա մասնագիտական կողմնորոշման բնագավառում: Այդ առումով հարկ եմ համարում նշել, որ Beeline-ում, նրա գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի կողմից անցկացված ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման նոր ուղղությունների մասին թրեյնինգի կարևորությունը», - նշել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:
«Ես վստահ եմ, որ մասնագիտության ճիշտ ընտրությունը հաջողության հասնելու կարևորագույն գրավականն է, և մեր նպատակն էր երիտասարդներին տալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որպեսզի նրանք գիտակցված և մտածված որոշում կայացնեն։ Հուսով եմ, այս ծրագրի շնորհիվ մեր երիտասարդներն իրենց սիրելի գործով կզբաղվեն և մեծ հաղթանակներ կապահովեն իրենց և Հայաստանի համար», - նշել է Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Այս նախագծի արդյունքում 60 աշակերտներ մասնակցել են ֆակուլտատիվ դասերի, 93-ը՝ այցելել են տարբեր ձեռնարկություններ, շուրջ 70 ուսանողներ մասնակցել են գործատուների հետ հանդիպումներին՝ աշխատաշուկայի պահանջների և տնտեսության զարգացող ճյուղերի վերաբերյալ քննարկումների, 10 երիտասարդների տրվել է խորհրդատվություն՝ իրենց կարիերայի պլանավորման վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի «գեղեցիկ» համարները հասանելի են 50 տոկոս զեղչով
- Beeline-ի կորպորատիվ հաճախորդները կարող են կարգավորել իրենց բիզնեսին հարմար սակագնային փաթեթ
- Beeline-ի Կապի թանգարանը կրկին բացում է իր դռներն այցելուների համար
- Beeline Ստարտափ Ինկուբատորն ընդունում է երրորդ ինկուբացիոն շրջանի մասնակցության հայտեր
- Beeline-ի մասնակցությամբ տեղի ունեցավ ՍտարտՀաբ Օֆլայն հերթական հանդիպումը
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը գրքեր նվիրեցին Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ
- Beeline Ստարտափ Ինկուբատորում ավարտվել է երկրորդ ինկուբացիոն շրջանը
- Հայաստանի Գործատուների հանրապետական միության հետ համատեղ ծրագրի շրջանակում դպրոցականներն այցելել են Beeline
- Beeline-ը գեղեցիկ համարների վաճառքի ակցիա է անցկացնում
- Beeline-ն առաջարկում է շահել սմարթֆոն «Սիրո տոնին» ընդառաջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան