Ստրասբուրգում կրկին համասեմական գործողություն է կատարվել
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի իշխանությունները խոստանում են գտնել և պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր վնասել են 1940 թվականին պայթեցված սինագոգի վայրում տեղադրված հուշաքարը: Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլանդ Ռեյսը միջադեպն անվանել է «նողկալի արարք» և «անընդունելի գործողություն` ուղղված Ֆրանսիայի ամբողջ քաղաքացիական հասարակությանը»: Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
Ֆրանսիայի հրեական հաստատությունների ներկայացուցիչների խորհրդում Էլզասի պատվիրակ Պիեռ Հաասն ասել է. «Ես խորապես ցնցված եմ, ինչպես և մարդկանց մեծամասնությունը, որ չի հարգվում անցյալի հիշողությունը»:
Ստրասբուրգի բնակիչն էլ տեղի ունեցածն ամոթ է համարում.«Ինչ աշխարհում ենք մենք ապրում, բռնությա՞ն, ես չեմ հասկանում»:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին, երբ ողջ ֆրանսիան ոտքի էր կանգնել համասեմականության դեմ պայքարի, Էլզասում հարձակում էր տեղի ունեցել հրեական գերեզմանատան վրա։ Ներքին գործերի նախարարության տվյալներով, անցյալ տարի Ֆրանսիայում արձանագրվել է հակասեմականության ավելի քան 500 ակտ, ինչը շատ ավելի բարձր է, քան 2017թ.-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի 3 նախագահները մասնակցել են հակասեմիտիզմի դեմ պայքարի ակցիային
- Ռիմա Վարժապետյան. Անհասկանալի է՝ ինչու ՄԱԿ-ի ներկայացուցիչները չմասնակցեցին Հոլոքոստի զոհերի հիշատակի միջոցառմանը
- Հոլոքոստի հիշատակման օրն է․ արդյո՞ք այն մոռացվում է
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին