
Mirror. Մեգան Մարքլի դեմ դավադրություն է նախապատրաստվում
Բրիտանիայի արքայազն Հարրի կնոջ՝ Մեգան Մարքլի դեմ Բուքինգհեմյան պալատում դավադրություն է պատրաստվում։ Այս մասին գրել է Daily Mirror-ը:
Այսպիսի հայտարարություն է արել թագավորական կենսագիր Աննա Պաստեռնակը:
«Մեգանը նման է ռումբի, որը նետել են այս արխայիկ համակարգում, և պայթյուններն արդեն սկսվել են։ Ես վախենում եմ, որ դրանք կշարունակեն»,-նշել է Պաստեռնակը:
Պաստեռնակը պնդում է, որ որոշ «գորշ մարդիկ» հարձակում են ծրագրում Սասեքսի դքսուհու դեմ։ Ըստ նրա, դավադիրները Մարքլին տեսնում են որպես գահին սպառնացող վտանգ:
«Ես մտահոգված եմ Մեգանի և Հարրիի համար», - ավելացրել է Պաստեռնակը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին