Եզդի կանայք և երեխաները գերությունից վերադարձել են տուն
Եզդի կանանց և երեխաների խումբը Սիրիայից վերադառնալուց հետո Հյուսիսային Իրաքում գտնվող Դոհուկ քաղաքում միացել են իրենց ընտանիքներին։ Սիրիայում նրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերության մեջ անցկացրել են ավելի չորս տարի։
Եվրանյուզը գրում է, որ վերադարձածների մեջ են 3 կին և 18 երեխա։ Նրանց առևանգել էին 2014 թվականին Սինջար քաղաքի վրա հարձակման ժամանակ։ Սինջարը իրաքյան եզդիների բնակության խոշոր կենտրոններից մեկն է:
«Իսլամական պետության» գրոհայինները սպանել, գլխատել, կենդանի այրել կամ առևանգել են ավելի քան 9000 եզդի, ինչը ՄԱԿ-ի կողմից ցեղասպանություն է ճանաչվել։ Համայնքի առաջնորդների կարծիքով, ավելի քան 3000 եզդի շարունակում են մնալ անհետ կորած։
Հարակից հրապարակումներ`
- 2016թ.-ին Հայաստան ժամանած Նադիա Մուրադն արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի
- Հակառակ բոլոր փորձություններին` եզդի ժողովուրդը շարունակելու է ապրել, զարգանալ և արարել. Բաբլոյան
- Նադիա Մուրադը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին
- Խորհրդարանն ընդունեց եզդիների ցեղասպանության դատապարտման օրինագիծը
- Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունները դեռևս շարունակվում են. պատգամավոր
- Եզդիների ցեղասպանությունը դատապարտող օրինագիծն ընդունվեց ԱԺ նիստերի օրակարգ
- Սաիդ Ավդալյան. 5 հազար եզդի կին գտնվում է ստրկության մեջ
- ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակին արժանացավ ԻԼԻՊ-ից փախած եզդի Նադիա Մուրադը
- Մեր խոնարհումը եղբայր ժողովրդին՝ «Սահմանին կանգնած եզդի հերոսը»
- ԻՊ ահաբեկիչներից փախած եզդի կինը դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան
- Կասկածի տակ չառնել եզդիների ցեղասպանությունը. Սաիդ Ավդալյան
- Ամալ Քլունին կպաշտպանի եզդի կնոջ՝ Նադիա Մուրադի շահերը
- «Իսլամական պետության» առանձնահատուկ դաժանությունը եզդիների նկատմեմբ. Lenta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին