Տիգրան Մանսուրյան. Այս ֆիլմն իրապես ես եմ
«Այստեղ խնդիրն իրական դիմանկարի մասին է, որը համապատասխանում է։ Այս ֆիլմն իրապես ես եմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ խոսելով «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի մասին, որի երևանյան պրեմիերան կայանալու է մարտի 5-ին։
Նա նշեց, որ իր ցանկությունն էր, որ ֆիլմում լինեին իր ընկերները Եվրոպայից, ԱՄՆ-ից, նաև Հայաստանից։
«Մի մարդ եմ տանը, ուրիշ մարդ եմ դրսում։ Իմ ընկերների այդ խոսքն, արձագանքն անչափ հետաքրքիր է»,- ասաց մաեստրո Մանսուրյանը։
Ֆիլմի ռեժիսոր Հայկ Մկրտչյանն ասաց, որ 52 րոպեի սահմաններում փորձել են ինչ-որ ձևով տեղավորել այն ամենը, ինչը ստեղծել է և ստեղծում է մաեստրոն։
«Այնքան մեծ բազա է, որ 10 անգամ 52 րոպե կարելի էր տեղավորել, բայց փորձել ենք այս ֆորմատի մեջ տեղավորվել»,- նշեց նա։
Հ. Մկրտչյանն ասաց, որ պետք է արվեր ոչ թե կենսագրական դիմանկար, այլ ստեղծվեր ֆիլմ, որը պատմում է մաեստրոյի մասին ոչ թե միայն այն, թե ինչ ստեղծել է 60-70-ականներին, այլ նաև այսօր։
«Ֆիլմում շեշտադրված է՝ մաեստրո Մանսուրյանը ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանից դուրս՝ ամբողջ աշխարհում», -ընդգծեց ռեժիսորը։
Ֆիլմում Տիգրան Մասնուրյանի մասին խոսքում են աշխարհում հայտնի երաժիշտներ, որոնց հետ աշխատել և աշխատում է մաեստրոն։
Հարակից հրապարակումներ`
- «Մաեստրո Մանսուրյանի» և երևանյան պրեմիերայի մասին
- Տիգրան Մանսուրյան. Ես երբեք իմ անցյալի որևէ էջի, դրվագի չեմ դավաճանել
- Հոբելյանական համերգ. Տիգրան Մանսուրյան
- Համահայկական երգչախմբի համերգին առաջին անգամ հնչելու է Մանսուրյանի «Վերածննդից-հաղթանակ»-ը
- Տիգրան Մանսուրյանը՝ ՀՀ նախագահի 2017թ. հատուկ մրցանակակիր
- Ռիգայում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին
- Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը՝ գլխավոր մրցանակակիր
- «Եթե ես հիմա հաղթեմ, նոր սերնդին ծանր կացության մեջ կդնեմ». Տիգրան Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյանը՝ «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի դափնեկիր
- Արթիկի մշակույթի կենտրոնն այսուհետ կրում է Տիգրան Մանսուրյանի անունը
- Ցավից պետք է ազատվել. Տիգրան Մանսուրյան
- Մեր խնդիրը ոչ թե լեզուն պետականությունից վտարելն է, այլ տեր կանգնելը. Մանսուրյան
- Արթիկից Սայաթ-Նովա դուրս չեկավ, այլ դուրս եկավ Տիգրան Մանսուրյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է