Նարեկ Մալյանը դուրս է եկել ոստիկանությունից. Նոր մանրամասներ
«Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը Facebook-յան ուղիղ եթերում հայտնեց, որ արդեն դուրս է եկել ոստիկանության Կենտրոնի բաժանից և իր հետ ամեն ինչ կարգին է:
«Ժամը 24:00-ին տուն էի մտնում, երբ «սորոսի վաստակների» կողմից ենթարկվեցի հարձակման: Մոտ տասը հոգով հարձակվեցին ինձ վրա փորձում էին ճանկռել, քաշքշել, մի կողմ տանել: Ավազակախումը ղեկավարում էր «Ռեստարտ» նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանը»,-ասաց Մալյանը՝ հավելելով, որ հարձակման գործած անձիք այս պահին գտնվում են ոստիկանությունում:
Մալյանը հարձակումը պայամանավորեց Երևանի պետական համալսարանի ռեկտորի փոփոխությանը խանգարելու և ըստ այդմ՝ «սորոսականների» պլաները ձախողելու փաստով: Նա կոչ արեց վաղը ժամը 13.00-ին հավաքվել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մուտքի մոտ:
Մալյանը նշեց, որ հարձակում գործած անձիք «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն են, որոնք 2018թ.-ին 20 հազար ԱՄՆ դոլար դրամաշնոր են ստացել Ջորջ Սորոսին պատկանող «Բաց հասարակություն հիմնադրամներ Հայաստանի» գրասենյակից:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյանը ԵՊՀ հոգաբարձուների հիմնադրամի նախագահի դիմաց մետաղադրամներ լցրեց
- ԵՊՀ հոգաբարձունների խորհուրդը չհաստատեց օրակարգը
- Դավիթ Ափոյան. Մեկ տարվա ընթացքում մենք տեսնում ենք կենտրոնացում ԵՊՀ-ի վրա