Դատախազությունում քրգործ է հարուցվել Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջադեպի առթիվ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել` խուլիգանության հատկանիշներով:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից Panorama.am-ը տեղեկացավ. «Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)»։
Նա հավելեց, որ բերման ենթարկված անձինք բացատրություն են տվել և բաց թողնվել, նրանք դեռևս կարգավիճակ չունեն։
Նշենք, որ Քրեկան օրենսգրքի 258-ի 3-րդ կետը սահմանում է հետևալ պատիժը. տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Մալյանի վրա հարձակումը եղել էր Մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեում։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը
- Փաշինյանն արձագանքել է Մալյանի վրա կատարված հարձակմանը
- Աշոտյանը իրավական համակարգից պահանջում է օրենքով նախատեսված գործընթաց իրականացնել
- Ոստիկանությունը Նարեկ Մալյանի վրա հարձակման դեպքով նյութեր է նախապատրաստում
- Նարեկ Մալյանը դուրս է եկել ոստիկանությունից. Նոր մանրամասներ
- Նարեկ Մալյանը քիչ առաջ հարձակման է ենթարվել