«Ամերիաբանկը»՝ «Սպայկա»-ի հուսալի գործընկերն է 2010 թվականից
Տասը տարում 300 մլն դոլարի ներդրում, երկու հազար մշտական աշխատատեղ։ Գյուղատնտեսության ու տրանսպորտի ոլորտում գործող «Սպայկա» ընկերությունն իրականացրել է բազմաթիվ հավակնոտ նախագծեր։
«Այսօր մենք շահագործում ենք 100 հա բարձր տեխնոլագիաներով հագեցած ջերմոցներ, որոնցից 50 հա-ն կիսափակ տեխնոլոգիաներով ջերմոցներն են։ Սա աշխարհում կիսափակ տեխնոլոգիաներով ամենամեծ նախագիծն է»,-ասում է ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը։
Նրա խոսքով, ընկերության գլխավոր առաքելությունն ինտենսիվ գյուղատնտեսությանը նպաստելն է, տեղական ու արտասահմանյան գործընկերներին ցույց տալ, որ Հայաստանն այս առումով հետաքրքիր ու գրավիչ երկիր է։
Հաջողված նախագծեր ունենալու գործում ընկերության փոխտնօրենը կարևորում է տեղացի ու արտասահմանցի գործընկերների դերը, ֆինանսական գործընկերներից նա հատկապես առանձնացնում է «Ամերիաբանկ»-ին, որն ընկերության հուսալի գործընկերն է 2010 թվականից։
«Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել «Ամերիաբանկ»-ի հետ մեր համագործակցությունը, որը սկսել է մոտ տասը տարի առաջ։ Դա այն բանկն է, որն ի սկզբանե հավատացել է մեր ներկայացրած ծրագրերին, ստացել ենք նախագծային ֆինանսավորում։ Դրա շնորհիվ ընկերությունը կարողացել է արագ զարգացում ապահովել սկզբնական փուլում»,-նշեց Կարեն Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ այս պահին էլ ֆինանսական այլ պրոդուկտներ են մշակում, փոխադարձ շահավետ ծրագրեր իրականացնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը ճանաչվել է 2019թ. լավագույն ներդրումային բանկ «Global Finance» ամսագրի կողմից
- Ամերիաբանկը Հայաստանում ներկայացնում է օպերային մեծանուն երգիչ Պաատա Բուրչուլաձեին
- Ամերիաբանկ. վարկային պայմանագրեր Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի և responsAbility Investments-ի հետ
- Global CIO-ն Ամերիաբանկի տվյալների մշակման կենտրոնը ճանաչել է լավագույն լուծում «Տարվա նախագիծ» մրցույթում
- Ամերիաբանկի նորաբաց՝ «Նոր-Նորք» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան