Գարնանային ցուցահանդես՝ Նկարիչների միությունում
Հայաստանի Նկարիչների միությունում մարտի 5-ին բացվելու է Գարնանային հանրապետական ցուցահանդեսը։ Միության նախագահ Սուրեն Սաֆարյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ ցուցահանդեսում ներկայացվելու են ավելի քան 300 արվեստագետի աշխատանքներ՝ գեղանկար, քանդակ, գրաֆիկա, գոբելեն, դեկորատիվ-կիրառական արվեստ։
«Ներկայացված են ոչ միայն Նկարիչների միության անդամների աշխատանքները, նաև ոչ անդամների։ Մասնակցում են անվանի նկարիչներ, ինչպես նաև երիտասարդներ»,- ասաց միության նախագահը։
Ս.Սաֆարյանը նաև հայտնեց, որ այս տարվա ընթացքում Նկարիչների միությունում նախատեսված է ավելի քան 50 ցուցահանդեսներ, որոնց մի մասը հենց միությունն է կազմակերպում, մի մասը համատեղ է, կբացվեն նաև ցուցահանդեսներ, որոնք Նկարիչների միությունը չի կազմակերպում։
Միության նախագահը տեղեկացրեց, որ ամռանը Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվելու։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան