Ոստիկանությունը Նարեկ Մալյանի վրա հարձակման դեպքով նյութեր է նախապատրաստում
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել անցած գիշեր «Ես համալսարանական եմ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի վրա կատարված հարձակման վերաբերյալ։
«Մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել:
Ոստիկանությունից հայտնում են, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել են և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:
Բերման ենթարկված անձիք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր»,-հայտնում են ոստիկանությունից։
Անդրադառնալով միջադեպին ավելի վաղ Արցախի նախկին ՄԻՊ, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեր իրավապահ համակարգը պետք է արձագանքի արագ և օրենքի սահմաններում խիստ։
Եթե պետությունը ճանաչի մարդու նկատմամբ իր տան շեմին ոտնձգություն գործելու քրեական իրավաչափությունը, ապա հետևանքները կլինեն անկանխատեսելի»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Պետրոսյանը պատմել է, Մալյանին մտադիր էին աղբարկղը գցել
- Նարեկ Մալյանը դուրս է եկել ոստիկանությունից. Նոր մանրամասներ
- Նարեկ Մալյանը քիչ առաջ հարձակման է ենթարվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան