Չինական «ԱՎԻԿ» հոլդինգը ցանկանում է մասնակցություն ունենալ «Հյուսիս-Հարավի» կառուցմանը
Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է չինական «ԱՎԻԿ» հոլդինգի պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Սին Մենը ներկայացրել է ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման ոլորտում հոլդինգի գործունեությունը, ինչպես նաև հետաքրքրության ոլորտները Հայաստանում:
Զրուցակիցները քննարկել են Հյուսիս-Հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման հետ կապված հարցեր: Փոխվարչապետը նշել է, որ Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացումը մնում է Հայաստանի կառավարության առաջնահերթությունների թվում:
Սին Մենն ասել է, որ հաշվի առնելով իրենց ընկերության ունեցած մեծ փորձը ճանապարհաշինության ոլորտում, այդ թվում լեռնային տեղանքում և սեյսմիկ գոտիներում թունելներ և կամուրջներ կառուցելու առումով, ցանկանում են մասնակցություն ունենալ մայրուղու հարավային հատվածի կառուցմանը, ինչպես նաև պատրաստ են այդ նպատակով արտոնյալ պայմաններով չինական վարկային և դրամաշնորհային միջոցներ ներգրավել:
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները վերոնշյալ հարցի շուրջ և ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները:
Հարակից հրապարակումներ`
- «Հյուսիս-Հարավ» ծրագիրը չիրականացնելով առաջին հերթին կանխվել է կոռուպցիան. վարչապետի պաշոտնակատար
- «Հյուսիս-հարավ»-ի ներդրումային ծրագրի շրջանակներում հափշտակվել է ավելի քան 1,8 մլն դոլար. դատախազություն
- Ինչպե՞ս է եղել, որ «Հյուսիս-Հարավ» նախագիծը սկսվել է ամենադյուրին հատվածներից. Հակոբ Արշակյան
- Դատախազություն. Ավելի քան 23.5 մլրդ դրամի վնաս է պատճառվել պետությանը «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքում
- «Հյուսիս-հարավ» ճանապարհի որոշ հատվածների ֆինանսավորման հարցը դեռևս լուծված չէ. նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան